Բաժիններ՝

Դեկուն բացատրել է, թե ինչու Բարսելոնան Ռեշֆորդի փոխարեն ընտրեց Գորդոնին

Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է կատալոնական ակումբի որոշումը՝ անգլիական «Նյուքասլից» Էնթոնի Գորդոնին գնելու և «Մանչեսթեր Յունայթեդին» պատկանող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու վերաբերյալ:

Նախորդ մրցաշրջանում Ռեշֆորդը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»՝ դառնալով 14 գոլի հեղինակ և թիմին օգնելով հաղթել Լա Լիգան ու Իսպանիայի գավաթը: Չնայած այս հաջողությանը՝ ակումբը հրաժարվեց նրան վերջնականապես գնելու հնարավորությունից (շուրջ 30 մլն եվրո) և նախընտրեց մոտ 70 մլն եվրո վճարել Գորդոնի տեղափոխության համար:

BBC-ի հետ զրույցում Դեկուն այս որոշումը բացատրել է գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի մարտավարական պահանջներով․

«Մենք անչափ երախտապարտ ենք Ռեշֆորդին, նա մեծ ավանդ ունեցավ նախորդ մրցաշրջանում: Բայց խաղային մեր գաղափարախոսությունն ավելի շատ կապված է Էնթոնիի հետ: Նրա ոճը լիովին համապատասխանում է այն ամենին, ինչ փնտրում է մարզիչը:

Նախորդ մրցաշրջանում մենք խնդիրներ ունեինք. երբ Ռաֆինյան դաշտում չէր լինում, թիմը կորցնում էր էներգիան, իսկ Գորդոնի օգնությամբ մենք կարող ենք լուծել այդ խնդիրը: Մեզ ավելի շատ ինտենսիվություն էր պետք: Պրեմիեր լիգայից ֆուտբոլիստ ձեռք բերելը գրեթե անհնար է, բայց Ֆլիկը հստակ գիտեր, թե ինչ է ուզում: Մեծ առավելություն էր նաև այն, որ ֆուտբոլիստն ինքը ցանկացավ տեղափոխվել և կարողացավ ճնշում գործադրել իր ակումբի վրա»:

25-ամյա անգլիացին արդարացնում է սպասելիքները հենց մեկնարկից. նա դեռ գոլ չի խփել կատալոնական ակումբի կազմում, սակայն անցկացրած առաջին 5 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ՝ կրկնելով Լա Լիգայի ռեկորդը:

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930