Բաժիններ՝

Թալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասին

Թալինի իջևանատունը (քարավանատունը) հանդիսանում է XII-XIII դարերի հայկական աշխարհիկ ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախումբը՝ Մելինե Սիմոնյանի գլխավորությամբ, տարածքում իրականացրել է լայնածավալ հնագիտական պեղումներ:

Թալինի քարավանատունը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի ձախ կողմում: Այն հանդիսանում է Հայաստանում պահպանված ամենամեծ քարավանատներից մեկը (ունի 73 մ երկարություն և 37 մ լայնություն): Իջևանատունը կառուցվել է սև սրբատաշ տուֆից, հիմնադրումը վերագրվում է Զաքարյան իշխաններին: Համալիրը կազմված է եղել երկու մեծ եռանավ դահլիճներից (արևելյան և արևմտյան), որոնց կենտրոնում ձևավորվել է քառակուսի բակ՝ կամարակապ խցերով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ից հայտնում են, որ հնագիտական աշխատանքների ընթացքում հուշարձանի ներքին բակն ու կամարակապ սրահներն ազատվել են դարավոր քարակուտակումներից ու հողաշերտից: Արդյունքում ի հայտ են եկել ուշագրավ գտածոներ, որոնք փաստում են տարածքի բուռն անցյալի մասին։

Սենյակների մաքրման ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր:

Ներքին բակի հատվածից ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջանների խեցեղեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930