Բաժիններ՝

ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն գործող ռեկտորն է

Հովհաննիսյանը կրկին ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն է, այնինչ տվյալ պաշտոնի համար մինչ այս տարբեր պատճառներով նա ընդունելի չի եղել ՔՊ-ական իշխանության համար, գրում է oragirnews-ը:

«Սակայն նա պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ՝ կրկին ռեկտոր դառնալու դեպքում, մասնավորապես նպաստել ԵՊՀ-ն Ակադեմիական քաղաք տեղափոխելու իշխանության ջանքերին»,-նշում է պարբերականը։

Քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունները խախտումներով են ընթանում, քանի որ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերին, բայց ժամանակից շուտ են անցկացնում, որ այլ թեկնածու չլինի:

Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 2021 թ. օգոստոսի 5-ին՝ փոխարինելով 2 տարի պաշտոնավարած Գեղամ Գևորգյանին։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին ընտրվել է ռեկտոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930