Բաժիններ՝

Նրանք ուղղակի սարսափելի են. Վալենսիայում արձագանքել են Ռոդրիի վիրավորական արտահայտությանը

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Կառլոս Կորբերանն արձագանքել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրիի հրապարակային ներողությանը:

Հիշեցնենք՝ Լա Լիգայի 4-րդ տուրում կայացած խաղում (0:5) փոխարինվելուց հետո Ռոդրին, պահեստայինների նստարանին զրուցելով Պաու Կուբարսիի հետ, «չղջիկների» հասցեին ասել էր.

«Նրանք շատ թույլ են, չափազանց թույլ, եղբայր։ Շատ վատն են, ուղղակի սարսափելի են»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, միջադեպն անարձագանք չի մնացել, և իսպանացի աստղը ստիպված է եղել հարթել իրավիճակը։

«Դրանք բացարձակապես անտեղի խոսքեր էին, որոնք զուրկ են գործընկերների հանդեպ տարրական հարգանքից: Այդ արտահայտություններից հետո մեր ավագը՝ Գայան, նախաձեռնեց խոսել նրա հետ, և Ռոդրին հրապարակավ ներողություն խնդրեց: Մենք ընդունում ենք այն և հասկանում, որ դա ճիշտ քայլ էր: Անգամ եթե դա թիմակցի հետ առանձնազրույց էր, մենք հստակ գիտենք մեր իրական արժեքը»,- նշել է Կորբերանը:

«Վալենսիայի» գլխավոր մարզիչը նաև ընդգծել է Ռոդրիի կարգավիճակն ու անցյալի վաստակը.

«Ռոդրին շատ կարևոր խաղացող է, ում «Մեստալիայում» ժամանակին հոտնկայս ծափահարություններով են դիմավորել՝ Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Մենք ընդունում ենք նրա ներողությունը, քանի որ դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել նման անհաջող խոսքերից հետո»:

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930