Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Վրաստանի իշխանությունները կպահպանեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից իրանական ավիաընկերությունների դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:

Այդ մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ:Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել էր 35 իրավաբանական անձի և Եգիպտոսի մեկ քաղաքացու:

Սահմանափակումներ են մտցվել ավիափոխադրումների ոլորտում գործող 35 ավիաընկերությունների և այլ ընկերությունների նկատմամբ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակի տվյալներով՝ իրանական Qeshm և Varesh ավիաընկերությունները շարունակում են կանոնավոր չվերթներ կատարել Իրանից Թբիլիսի:

«Քանի որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ընդլայնված պատժամիջոցների ցանկում ներառված են այն ավիաընկերությունները, որոնք ներկայումս օդային հաղորդակցություն են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև, վրացական կողմը, ինչպես և մյուս դեպքերում, այժմ էլ կգործի միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ:3

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930