Թրամփը միլիոններ է վաստակել նավթագազային բաժնետոմսերի աճից Իրանի հետ պատերազմի ֆոնին
Դոնալդ Թրամփը միլիոններ է վաստակել նավթագազային ոլորտի բաժնետոմսերի աճից՝ Իրանի հետ պատերազմի ժամանակ, գրում է CNBC-ը։
Հեռուստաալիքի գնահատմամբ՝ այս ոլորտում նրա ներդրումների արժեքն ավելացել է 1,5-4,4 միլիոն դոլարով: ԱՄՆ նախագահի պորտֆոլիոյում առկա են Chevron, Exxon Mobil, ConocoPhillips և այլ խոշոր ընկերությունների բաժնետոմսեր: Ընդ որում, CNBC-ը որևէ ապացույց չի հայտնաբերել այն մասին, որ Թրամփը կամ նրա կառավարիչները գործարքներ կնքելիս օգտագործել են ինսայդերական տեղեկատվություն:

