Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում «էական առաջընթացի», այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ուիթքոֆն այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ամերիկացի բանակցողները մեկնել են Մոսկվա և Կիև՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության շարունակմանը նպաստելու համար։

Այցերից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել էին եռօրյա հրադադարի մասին՝ բանակցությունների անցկացումն ապահովելու նպատակով։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930