Բաքուն թույլ չի տա «ռեպրեսիաներ» Գրիգորիուի նկատմամբ

Ադրբեջանը «ուշադիր հետևում է» Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հետ կապված զարգացումներին՝ թույլ չտալու «ռեպրեսիաներ» նրա նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով APA լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ այն, ինչ կատարվել է Գրիգորիուի հետ Հայաստանի խորհրդարանում նրա հայտնի ելույթից հետո, տհաճ փաստ է:

«Մենք այժմ սևեռուն կերպով հետևում ենք իրավիճակին, որպեսզի օմբուդսմենը ռեպրեսիաների կամ ճնշման չենթարկվի Մոլդովա վերադառնալուց հետո», – ասել է Մամեդյարովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031