ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը։
Սոցիալական հարթակներում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

