SOCAR-ի վրացական «դուստրը» սկսել է իտալական բենզինի ներկրումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի դուստր կառույցը՝ SOCAR Georgia Petroleum-ը, առաջին անգամ Վրաստան է ներմուծել 5 հազար տոննա բարձրորակ բենզին՝ Italiana Petroli-ից, որը նույնպես մտնում է SOCAR խմբի մեջ։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Վառելիքի առաջին խմբաքանակը, որը համապատասխանում է EN 228 եվրոպական ստանդարտին, Վրաստան է հասցվել ծովային ճանապարհով։

Սա երկու ընկերությունների միջև առաջին ուղղակի առևտրային գործարքն է՝ SOCAR-ի կողմից իտալական ընկերության 99,82% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի ավարտից հետո։

«Նավթավերամշակման և որակի վերահսկողության ոլորտում Italiana Petroli-ի փորձի համադրումը SOCAR-ի միջազգային ենթակառուցվածքի հետ հնարավորություն է ստեղծում դիվերսիֆիկացնել վրացական շուկայում վառելիքի մատակարարումները»,- հայտարարել է SOCAR Georgia Petroleum-ի տնօրեն Նոդար Կանչավելին։

SOCAR-ն ավարտել է Italiana Petroli-ի վերահսկիչ փաթեթի՝ 99,82% բաժնետոմսերի ձեռքբերումը 2026 թվականի մայիսի 8-ին։

SOCAR-ը Վրաստանում գործունեություն է ծավալում 2006 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930