Բաժիններ՝

Ազատան բնակավայրի մոտակայքում այրվել են մոտ 1,000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 00։37-ին: Այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1 տրակտոր և 2 ինքնաթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930