Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի առաջարկը նորություն չէ․ Թրամփ
Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների՝ Մոսկվայում ներկայացվող առաջարկները նորություն չեն։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Ո՛չ»,— լրագրողների հարցին ի պատասխան՝ կարճ ասել է Թրամփը՝ հերքելով, թե Վաշինգտոնի պատվիրակությունը նոր նախաձեռնություններ ունի։

