Բաժիններ՝

Պուտինը կարևոր է համարում հետախուզության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը

Համագործակցությունը հետախուզության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման կարևոր գործոնն է։

Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը Հյուսիսարևմտյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Ռուդենյան ընթերցել է՝ բացելով Ստրելնայի Կոնստանտինյան պալատում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 22-րդ նիստը։

«Նշեմ, որ փոխգործակցությունը հետախուզության ոլորտում կարևոր գործոն է ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման համար՝ ստեղծելով պայմաններ կայունության և զարգացման համար Համագործակցության ամբողջ տարածությունում», – Պուտինի ուղերձից մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՊՀ հետախուզական ծառայությունների համագործակցությունն արտաքին սպառնալիքների դեմ պայքարում կարևոր է զարգացնել և կատարելագործել բարդ միջազգային իրավիճակում։

«Այսօր՝ բարդ միջազգային իրավիճակում, կարևոր է այսուհետ էլ զարգացնել, կատարելագործել ձեր գերատեսչությունների համագործակցության ձևերն ու մեթոդներն ընդհանուր արտաքին սպառնալիքների դեմ պայքարում», – նշել է նա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930