Իրանը ռազմական միջոցներով կպատասխանի ԱՄՆ-ի ծովային շրջափակման ուժեղացմանը․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը ռազմական միջոցներով կպատասխանի, եթե ԱՄՆ-ն ուժեղացնի երկրի դեմ ծովային շրջափակումը, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Եթե նրանք ուժեղացնեն շրջափակումը, մենք անպայման կպատասխանենք ռազմական միջոցներով, և ի վերջո բոլորը կպարտվեն», — երեքշաբթի օրը հրապարակված տեսաուղերձում ասել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել Իրանին Պարսից ծոցից նավթի արտահանումը, «ոչ ոք չի կարողանա դա անել»։ Ղալիբաֆը նաև նշել է, որ հակառակորդը ներկայումս շեշտը դնում է տնտեսական պատերազմի հոգեբանական ազդեցության վրա։

«Վերջերս հայտարարված պատժամիջոցների զգալի մասը նախկինում արդեն գործում էր», — հավելել է խոսնակը։

Ղալիբաֆը ընդգծել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ծովային շրջափակումը համարվում է ռազմական գործողություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930