Իրավապահ համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ՀՔԾ քննիչ Սամվել Տոնոյանը վերջերս նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:

Հիշեցնենք, որ նախկին պետ, փոխգնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում:

Ս.Տոնոյանն արդեն 5-րդ քննիչն է, ով վերջին 1-2 ամիսներին ազատվել է ՀՔԾ-ում աշխատանքից եւ տեղափոխվել այլ աշխատանքի, տվյալ պարագայում` ավելի բարձր պաշտոնի:

Իրավապահ մարմինների համակարգում առաջիկայում կլինեն այլ կադրային փոփոխություններ ևս: Մեր ունեցած տեղեկություններով՝ աշնանը կադրային փոփոխություններ են սպասվում ոստիկանության քննչական ապարատի ղեկավար կազմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031