Ես այլևս չեմ ուզում մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները․ Միրզոյան

Ես խնդրում եմ ինձ չդիմել այդ կնոջ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով, և ինչ-որ պահից ես դադարել եմ հետևել նրա հայտարարություններին ու ձևակերպումներին։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ կնոջ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրականությունը տրամագծորեն հակառակն էր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի մասով։

Մենք դիմել ենք Ռուսաստանին՝ երկկողմ փաստաթղթերի շրջանակում, և ՀԱՊԿ-ին (երկու անգամ)՝ 4-րդ հոդվածի հիման վրա, և օգնություն ենք խնդրել։

Մենք միջամտություն էինք խնդրում ոչ այն իմաստով, որը ենթադրում է կռվել մեր փոխարեն (Ադրբեջանի դեմ — խմբ.)։ Բայց մենք չստացանք այն օգնությունը, որի վրա հույս ունեինք»,- հավելել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930