Բաժիններ՝

Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով

Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է: Այս մասին «Յունաշև Live» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրականում՝ եվրոպացիները կճանաչեն, թե չեն ճանաչի ՌԴ-ում ընտրությունների արդյունքները, մեզ համար տասներորդական գործ է։ Մենք ունենք մեր սեփական քաղաքական համակարգը, մենք ունենք մեր քաղաքական գործընթացը, ընտրարշավն ընթանում է ամբողջ թափով», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն թեզը, թե եվրոպացիները ցանկանում են ապակայունացնել ՌԴ խորհրդարանական ընտրությունները, իսկ հետո չճանաչել դրանց արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31