Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Պակիստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իսհակ Դարն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել։
X-ում այս մասին հաղորդագրություն է տարածել Պակիստանի ԱԳ նախարարությունը։
«Երկու նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացող իրավիճակը և մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Նրանք նաև քննարկել են առաջիկա հանդիպումները, այդ թվում՝ R4-ի (Պակիստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս) առաջիկա հանդիպումը»,-ասված է գրառման մեջ։

