CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը

ԱՄՆ- ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով շուրջ 1,5 հազար նավ է անցկացրել վերջին մի քանի ամիսների ընթացքում:

«Ամերիկացի զինվորականներին հաջողվել է կարևոր արդյունքի հասնել Հորմուզի նեղուցում։ Մենքհաջողությամբ մաքրել ենք միջազգային նավագնացության ուղիները ծովային ականներից, որոնք մի քանի ամիս առաջտեղադրվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից», – հայտարարել Է ամերիկացի ծովակալը տեսաուղերձում, որը հրապարակվել է CENTCOM-ի X սոցցանցի էջում:

Նրա խոսքով՝ նեղուցում նավերի շարժման միջազգայնորեն ճանաչված երթուղիները «այժմ զերծ են իրանական ծովային ականներից. դա հնարավոր է դարձել ամերիկացի զինծառայողների բացառիկ աշխատանքի շնորհիվ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31