Առանձին շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր և առաջիկա մի քանի օրերին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։

