Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հաղորդում է Բելտա-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։

Այցի շրջանակում Լուկաշենկոն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաև անվտանգության ապահովման թեմաները։

Բացի այդ, նախատեսված է Լուկաշենկոյի հանդիպումը Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Կողմերը կքննարկեն բելառուս-ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացումը, ինչպես նաև համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31