Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ սպանվել են զինյալների կողմից կազմակերպված դարանակալման հետևանքով։

Այս մասին նշված է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ևս յոթ մարդ, այդ թվում՝ երեք խաղաղապահ, վիրավորվել է։

«Ջոնգլեյ նահանգի Պադջուտ գյուղի մոտ առաքելության պարեկախումբը դարանակալվել է։ Անհայտ անձինք կրակ են բացել խաղաղապահների, ոստիկանների և նրանց ուղեկցող քաղաքացիական անձանց վրա։ Բախումների տարածք է ուղարկվել արագ արձագանքման ուժ։ Հարձակվողների որոնումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31