Բաժիններ՝

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, սակայն ոչ մի գնով չի պատրաստվում պարզապես հանձնվել Ռուսաստանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին օգոստոսի 24-ին Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Օրվա առթիվ Ուկրաինա են ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը, ում համար սա առաջին օտարերկրյա այցն է, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և այլոք։

«Ուկրաինան, անկասկած, խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել»,- ասել է Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսանյութում։ Տեսանյութում նա կանգնած է Կիևի Սուրբ Միքայել վանքի դիմացի հրապարակում՝ ավանդական ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկով։ Հրապարակում ցուցադրված են այրված ռուսական տանկեր։

Նա նշել է, որ Ռուսաստանի պահանջը, որը Ուկրաինան բազմիցս մերժել է, այն է, որ Կիևը զիջի Դոնբասի արևելյան հատվածի՝ դեռևս ռուսական վերահսկողության տակ չգտնվող տարածքները։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք (ռուսները) նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը և մոլորեցնեն Եվրոպային ու ամբողջ աշխարհին՝ ստիպելով մտածել, թե մենք պարզապես պետք է զիջենք Դոնբասը, և ամեն ինչ շուտով կավարտվի»,- ասել է նա։

Ուկրաինայում օգոստոսի 24-ին նախատեսվում է նաև Ուկրաինային աջակցող երկրների խմբի՝ «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ այն նախագահելու է Բրիտանիայի վարչապետ Բերնհեմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31