Բաժիններ՝

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Միացյալ Նահանգներից 127 անօրինական միգրանտից բաղկացած հերթական խումբն է արտաքսվել Կուբա՝ երկու երկրների միջև միգրացիոն համաձայնագրերի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Կուբայի ներքին գործերի նախարարությունը։

«Կուբա է ժամանել 127 անօրինական միգրանտ (113 տղամարդ և 14 կին), որոնց վերադարձրել է Միացյալ Նահանգները», – ասվում է Facebook-ում նախարարության հրապարակված հաղորդագության մեջ։

Նշվում է, որ միգրանտների խումբը, որն արտաքսվել է «միգրացիայի հարցերի շուրջ երկկողմ համաձայնագրերի համապատասխան, ԱՄՆ-ից Հավանայի միջազգային օդանավակայան է ժամանել օգոստոսի 21-ին»: «Նրանցից երկուսին հանձնել են քննչական մարմիններին, քանի որ նրանց կասկածում են երկրից մեկնելուց առաջ քրեական հանցագործություններ կատարելու մեջ», – ասվում է հրապարակման մեջ:

Նախարարությունը պարզաբանել է, որ «այդ չվերթի ժամանմամբ անօրինական միգրանտների ընդհանուր թիվը, որոնք Կուբա են վերադարձել այս տարվա առաջին ութ ամսվա ընթացքում, հասել է 882-ի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31