Էրդողանը հակահրեա բռնապետ է. Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Էրդողանը հակահրեա բռնապետ է, որը կոտորել է քրդերին, ապաստան է տալիս Համասի ահաբեկիչներին, օկուպացրել է Կիպրոսի կեսը և բանտարկում է իրեն ընդդիմացող լրագրողների ու քաղաքական գործիչների՝ ռեկորդային թվաքանակով։

Այժմ նա ձգտում է Իսրայելի դեմ իր ագրեսիան տարածել նաև Սիրիայի վրա։ Իսրայելը դա թույլ չի տա։ Էրդողանի՝ Մերձավոր Արևելքում միակ իրական ժողովրդավարություն հանդիսացող Իսրայելի ղեկավարներին և զինվորներին ահաբեկելու ողբալի փորձը որևէ արդյունք չի տա»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31