Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավարին գործուղում է Չինաստան
Փաշինյանը որոշում է ստորագրել․
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2026 թվականի սեպտեմբերի 21-25-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Սանյա)՝ ՄԱԿ-ի Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կոմիտեի 15-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
- Սուրեն Թովմասյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի
կոմիտեի 2026 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով
նախատեսված միջոցների հաշվին: - Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել ՉինաստանիԺողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

