ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է CaseKey մրցույթի մասնակիցների հետ
Տեղի է ունեցել CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցների հանդիպումը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց աշխատանքային և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանման, թիմերի արդյունավետ կառավարման, պատվիրակման և թիմի անդամներին պատասխանատվություն վստահելու կարևորության վերաբերյալ թեմաներ։
Մասնակիցներին հետաքրքրեց նաև ԿԲ նախագահի առաջնորդության ոճը և տարիների ընթացքում դրա փոփոխությունը։
Հանդիպումը դարձավ փորձի փոխանակման և անմիջական երկխոսության լավ հնարավորություն՝ մասնակիցներին թույլ տալով ծանոթանալ նշված թեմաների շուրջ ԿԲ նախագահի մոտեցումներին։

