Թուրք-ռուսական հարաբերությունները լարվել են Ուկրաինա զենքի փոխանցման պատճառով

ԱՄՆ Պետդեպարտամենտն օգոստոսի 6-ին հայտարարություն է տարածել, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում է մոտ 256 մլն դոլար արժողությամբ ռազմական սարքավորումներ տեղափոխել Ուկրաինա։

Նշվում է, որ թուրքական ու ամերիկյան ընկերությունները դեր կխաղան սարքավորումներն Ուկրաինա հասցնելու գործում։ Այդ համատեքստում Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին ու Թուրքիային՝ նշելով, որ Ուկրաինային նոր զենք մատակարարելը կարող է վնասել Մոսկվայի հետ հարաբերությունները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ծանուցման համաձայն՝ մատակարարման համար նախատեսված զենքի մեջ են մտնում «M270» բազմափողանի հրթիռային համակարգը, ավելի քան 2500 միավոր չկառավարվող կլաստերային զինամթերք, 47203 մմ կլաստերային հրետանային արկեր և 70 «ATACMS» միավոր օպերատիվ մարտավարական հրթիռներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31