Աղոթք ենք հղում Բարձրյալ Աստծուն՝ Վեհափառ Հոր բարօրության և իր առաքելության կատարման համար

Տավուշի թեմի հոգևոր դասը՝ թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի գլխավորությամբ, հավատավոր զավակները, երիտասարդաց, տիկնանց միությունները, վանքապատկան դպրոցների սաները և ուսուցիչները, աշխարհիկ ծառայողները, ծխական խորհուրդների, թեմական պատգամավորական և թեմական խորհրդի անդամները սրտի մեծ ուրախությամբ շնորհավորում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձը՝ մաղթելով Տիրոջ օրհնությամբ արևշատ ու քաջառողջ երկար տարիների կյանք ի պայծառություն Հայոց աշխարհի և Մայր Եկեղեցու՝ ի Հայաստան և ի Սփյուռս։

«Մեր աղոթքն ենք հղում Բարձրյալ Աստծուն՝ Վեհափառ Հոր բարօրության և իր աստվածահաճո առաքելության կատարման համար։

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր:

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31