«Սպառնալիքների սրվող արշավ է ընթանում». Ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռումինիայի կողմից ծովային դրոնի ոչնչացումից հետո հայտարարություն է արել՝ արտահայտելով իր մտահոգությունը:
«Սպառնալիքների սրվող արշավ է ընթանում, որն անհանգստացնում է մեր քաղաքացիներին և նպատակ ունի պառակտել մեր միությունը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Այսօր ավելի վաղ Ռումինիայի F-16 կործանիչը ոչնչացրել է հեռակառավարվող սարքը, որը գտնվել է «Նեպտուն Դիփ» օֆշորային գազային նախագծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Պաշտպանության նախարար Ռադու Միրուցան Facebook-ում գրել է, որ սարքը «պայթուցիկներով բեռնված էր» և ծագումով Ուկրաինայից չէր։

