«Թուրքերը մեր տարածքով ազատ ելումուտ են անելու, մեզ էլ «մեծահոգաբար» մաքսատուրքի մեկ քառորդն են նետելու, մենք էլ խոնարհաբար մրմնջալու ենք Afiyet olsun ! (Անուշ արեք)». Արա Սահակյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը Արա Սահակյանը գրում է. «ՀՈՂԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

Հող տալու հերթական արարի մեջ ենք։

Ո՞վ էր կասկածում…

Դեռ ճղում է իրեն Մեղրիի հարցում` ոչ մի միջանցք, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։

Ժամանակը կգա (մարդիկ զբաղված են, երկու կողմից դեպի Մեղրիի սահմաններ հաղորդակցություն ուղիներ են կառուցում)` նույն ցինիզմով միջանցք կտա։ Ոչ մի բանի դիմաց։ Գոնե նախկինում Լաչինի հետ հավասար կարգավիճակ էր առաջարկվում, այսօր ոչ Լաչինը կա, ոչ Արցախն ու արցախցիները։ Թուրքերը մեր տարածքով ազատ ելումուտ են անելու, մեզ էլ «մեծահոգաբար» մաքսատուրքի մեկ քառորդն են նետելու, մենք էլ խոնարհաբար մրմնջալու ենք Afiyet olsun ! (Անուշ արեք):

Չգիտեմ, թե ի՞նչ է չորրորդ հանրապետությունը, բայց պարզ տեսնում եմ, թե ինչ է 4-րդ սորտի պետությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31