Այստեղ շատ երեխաների և ընտանիքների համար մեծ ցավ կա. Ռոբեր Քոփթաշը՝ Ստամբուլի հայկական դպրոցների սկանդալի մասին

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու արգելքի մասին լուրերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է.

«Այստեղ շատ երեխաների և ընտանիքների համար մեծ ցավ կա։ Հայաստանից արտագաղթած ընտանիքների երեխաների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում որպես «հյուրի կարգավիճակով աշակերտ» սովորելու հնարավորությունն այժմ կառավարության կողմից արգելվում է։ Մինչդեռ ավելի քան 10 տարի առաջ հենց նույն իշխանությունն էր ստեղծել այս «ժամանակավոր» լուծումը»։

Ըստ Քոփթաշի՝ հարցը կարելի էր հեշտությամբ լուծել ընդամենը մեկ վարչական կարգավորմամբ, մինչդեռ տարիներով ձգձգելուց հետո այժմ հարցը «լուծվում» է ամենակոշտ միջամտությամբ, որը նոր վերքեր է բացելու։

«Թուրքիայի հայ համայնքի կառույցները պետք է այս հարցում ավելի պահանջատեր լինեն։ Մամուլն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էլ պետք է ջանք գործադրեն՝ հարցի էությունը հասկանալու և իրենց ձայնը բարձրացնելու համար»:

Քոփթաշը նշել է, որ Թուրքիայի և հայերի, Թուրքիայի և Հայաստանի իրավական հարաբերությունները չպետք է թողնել զուտ սառը իրավական մոտեցումների շրջանակում, հատկապես այն ժամանակ, երբ որոշ խնդիրներ կարծես արդեն մտել են լուծման ուղի։ Այստեղ կան հարյուրավոր տարիների համատեղ կյանքի արդյունքում ձևավորված շատ խորն ու բարդ կապեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31