Բաժիններ՝

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 304 մարդ, անհետ կորած է 426 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի Տարերային աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը:

«Զոհվել է 304 մարդ, վիրավորվել՝ 4548-ը, 426-ը համարվում է անհետ կորած, 356-ը փրկվել է», – նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X հարթակում գերատեսչության էջում։

Կառավարության վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրաշարժն ավերել է 29 554 տուն, 134 342 շենք վնասվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր 289 զոհի մասին։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմտյան Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31