Մոսկվան սպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների հարվածների համար
Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։
«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից», – ասվում է օգոստոսի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։
«Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ», – նշել է դիվանագիտական առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։

