57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասից մոտ 10 մ բարձրությունից ընկել և հիվանդանոցում մահացել է
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասից մոտ 10 մ բարձրությունից ընկել և հիվանդանոցում մահացել է։
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

