Խափանման միջոցը փոխելու նոր միջնորդություն․ Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց
Բագրատ Սրբազանը մինչև այս պահը չի ներկայացվել իր գործով դատական նիստին:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նաև այս ուշացումների հիմքով խափանման միջոց տնային կալանքը փոփոխելու միջնորդություն են ներկայացնելու:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նիստը հետաձգեց և հայտնեց, որ ՆԳ նախարարին գրություն կուղարկեն, որպեսզի այլևս անհարկի նիստերը չհետաձգվեն:
Դատական նիստն ավարտվեց:

