ՄԱԿ-ը դանդաղ մահանում է. Ռաֆայել Գրոսի

ՄԱԿ-ը դանդաղ մահանում է և կորցնում ազդեցությունը, կարծում է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։

Financial Times-ին տված հարցազրույցում Գրոսին հայտարարել է, որ ՄԱԿ-ը էական ներդրում չի ունենում միջպետական ​​պատերազմների և նոր ճգնաժամերի լուծման գործում։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նախագահ Զեննոն Մուկոնգո Նգայը հայտնել էր, որ Անվտանգության խորհրդում ավարտվել է կազմակերպության բարձրագույն պաշտոնի համար թեկնածուների ընտրության առաջին փակ քվեարկությունը։

Թեկնածուների ցուցակում ընդգրկված էր 7 մարդ՝ Միշել Բաչելետը Չիլիից, Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսը Էկվադորից, Ռաֆայել Մարիանո Գրոսին Արգենտինայից, Ռեբեկա Գրինսպան Մայուֆիսը Կոստա Ռիկայից, Օլարա Օտուննուն Ուգանդայից, Քերոլայն Ռոդրիգես Բիրկեթը Գայանայից և Մաքի Սալը՝ Սենեգալից։

Երկու ժամկետ անընդմեջ պաշտոնը զբաղեցնող Անտոնիո Գուտերեշի պաշտոնավարումն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31