ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը հուլիսին աճել է 48%-ով՝ հասնելով 432,3 միլիարդ դոլարի
ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 48%-ով և հասել 432,3 միլիարդ դոլարի, ինչը առավելագույն ցուցանիշն է 2021 թվականի մարտից ի վեր, հաղորդում է Reuters-ը:
Ֆինանսական տարվա առաջին տասը ամիսների ընթացքում դեֆիցիտը մոտեցել է 1,8 տրիլիոն դոլարի և արդեն գերազանցել ամբողջ 2025 թվականի ցուցանիշը:

