Ողբերգական վրաերթ. որդին անզգուշաբար վրաերթի է ենթարկել մորը, վերջինս մահացել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 28 տանը մահացած կին կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն հասցեի բնակիչ 56-ամյա Ս. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան, տուն մտնելու ժամանակ, չնկատելով մորը՝ 85-ամյա Զ.Բ.-ին, անզգուշաբար վրաերթի է ենթարկել, ինչի հետևանքով մայրը տեղում մահացել է:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս