Բաժիններ՝

Գորիսի և ամբողջ Սյունիքի տարածաշրջանում թմրանյութերի գլխավոր տարածողները Սուրեն Խաչատրյանի ազգականներն են

1992-94 թվականներին Գորիսի քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը շարունակում է Aravot.am-ին ներկայացնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների կյանքից նոր տեղեկություններ:

Պարոն Հարությունյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը (Աղալարը) 2000 թվականին զինված հարձակում է կատարել Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատի վրա, որը մի կերպ լուսամուտից փախել ու թաքնվել է այլ վայրում: Աղալարը նույն թվականին հրազենով վիրավորել է Գորիսի բնակիչ Գարիկ Թադեւոսյանին՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածք:

Աղալարի որդին 2004-ի փետրվարին Գորիս քաղաքի բնակիչ Հովհաննես Բադալյանի առանձնակի դաժանության սպանության համահեղինակն է, բայց չի դատապարտվել եւ չի ազատազրկվել: Աղալարն ու իր որդիները թմրամոլներ են, եւ նրանք են հանդիսանում Գորիսի եւ ամբողջ Սյունիքի տարածաշրջանում թմրանյութերի գլխավոր տարածողները»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս