ԱԺ-ում մթնոլորտը թեժ է՝ ՔՊ-ականները Կաթողիկոսի անունը լսելիս հարվածում են սեղաններին
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ընթացքում սկսեցին հարվածել սեղաններին, երբ նա հնչեցրեց «կաթողիկոս» բառը։
Ընդդիմադիր պատգամավորը մի պահ դադար տվեց, հետո հեգնեց` եկեք շարունակենք խաղը, և մի քանի անգամ կրկնեց նույն նախադասությունը։
Վարդանյանը ՔՊ-ականների «բոյկոտը» մանկապարտեզի նախապատրաստական խմբի պահվածք որակեց, իսկ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրահանգեց դադարեցնել աղմուկը։

