Տեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնին

Նախօրեին Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի հարակից հատվածում նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմել է դեպքի օրվա մանրամասները.

«Երեկոյան 20:40-ին եմ երեխային գտել։ Մեր բնակիչներից մի կին մոտեցավ, ասեց՝ ոնց որ շան, կատվի, կամ երեխայի ձայն է գալիս։ Ասի՝ գնանք, նայենք. մի պահ ուզում էի ոտքով խփեի, մի բան զգացի, չխփեցի, կռացա, ադյալը բացեցի, տեսնեմ երեխա է։ Գրկել եմ անմիջապես ու զանգել եմ շտապօգնություն։

Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է. մինչև կյանքիս վերջ տիրություն եմ անելու։

Ուզում էի Անգել անունը տայի. հուսով եմ՝ իր որոշած անունը չեն մերժի»։

Մանրամասները` տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31