Բաժիններ՝

Կոնգոյում էբոլա վիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը։ Վարակման հաստատված դեպքերի թիվը գրեթե 4400 է: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Օգոստոսի 11-ի առավոտվա դրությամբ ԿԴՀ-ում էբոլայից մահացել է 2011 մարդ, 4381-ի մոտ հաստատվել է տենդի առկայությունը։ Դրա հետ մեկտեղ 704 հիվանդ ներկայում հոսպիտալացված է և գտնվում է մեկուսացման մեջ։

Օգոստոսի սկզբին ԿԴՀ կառավարությունը հաղորդել էր 1960 մահվան և վարակման մոտավորապես 4300 դեպքի մասին։

Օգոստոսի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ վիրուսի բռնկումն, ամենայն հավանականությամբ, սկսվել է փետրվարին, շատ ավելի վաղ, քան ԿԴՀ իշխանությունները կկարողանային էբոլայի առաջին դեպքերը գրանցել երկրի հեռավոր շրջաններում։ Երկիրը վիրուսի առաջին հաստատված դեպքերի մասին հայտնել է մայիսին։

Վիրուսի այս բռնկումը խոշորագույնն է ԿԴՀ-ի ողջ պատմության ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31