ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում ADNOC-ի լցանավը գրոհելու մեջ
ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է Abu Dhabi National Oil Company (ADNOC) պետական նավթային ընկերության լցանավերի դեմ հրթիռային հարձակման մեջ, որը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցով անցնելու ժամանակ, հաղորդել է Al Arabiya-ն։
«ԱՄԷ-ն դատապարտում և մերժում է Իրանի թշնամական հարձակումը, որի թիրախում է հայտնվել ADNOC ընկերության լցանավը, որը հրթիռային հարվածի է ենթարկվել Հորմուզի նեղուցով անցնելու ընթացքում»,-նշվել է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում տեղի ունեցածն անվանել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2 817 բանաձևի «աղաղակող խախտում», որը հաստատում է նավագնացության ազատությունը և դատապարտում է առևտրային նավերի վրա հարձակումներն ու միջազգային ծովային ուղիների խախտումը։
ԱՄԷ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ նեղուցի օգտագործումը «որպես ճնշման կամ տնտեսական շանտաժի գործիք», ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործողությունները, որոնք գերատեսչությունում անվանել են ծովահենություն, սպառնում են տարածաշրջանի կայունությանը, նրա բնակչությանը և գլոբալ էներգետիկ անվտանգությանը։
Ավելի վաղ ADNOC-ը հայտնել էր, որ իր լցանավերից մեկը նեղուցով անցնելու ժամանակ ենթարկվել է հրթիռային հարձակման։ Տուժածներ չկան, իրավիճակը վերահսկողության տակ է։

