Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. Սոբյանին
ՀՕՊ միջոցները ոչնչացրել են 9 անօդաչու թռչող սարք, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ սկզբում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվային մոտեցող երեք ԱԹՍ։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է ևս վեց ոչնչացված անօդաչու թռչող սարքերի մասին։
Այսպիսով, Մոսկվայի ուղղությամբ թռչող խոցված ԱԹՍ-ների ընդհանուր թիվը հասել է իննի։

