Բաժիններ՝

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին`Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակ­ցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակ­ցությամբ:

Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը և խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության և կարեկցանքի խոսքեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս