«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբերից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հ․Դ․-ն և շտաբներից մեկի ղեկավար Հ․Ս․-ն, դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են Ս․Մ․-ին՝ նրան աշխատանքի տեսքով քողարկված ձևով խոստանալով վճարել 150 հզր ՀՀ դրամ գումար։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Հ․Ս․-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31