Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհուրդը նիստ կգումարի

Անկարայի նախագահական պալատում Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհուրդը (YAŞ) նիստ է գումարում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանալիք նիստում ընդունվելու են որոշումներ Թուրքիայի զինված ուժերում պաշտոնների բարձրացման, նշանակումների, զինվորական ծառայությունից կենսաթոշակի անցնելու և ծառայության ժամկետների երկարաձգման վերաբերյալ։

Մասնավորապես կքննարկվեն այն գնդապետների անձնական գործերը, որոնք կարող են ստանալ գեներալի կամ ծովակալի կոչում, ինչպես նաև այն գեներալների և ծովակալների գործերը, որոնք կարող են բարձրացվել հաջորդ զինվորական աստիճանի։

Նիստին առաջին անգամ կմասնակցեն Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին և ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելը։

Բարձրագույն ռազմական խորհրդի ընդունած որոշումները կհրապարակվեն նախագահ Էրդողանի հաստատումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31