Ես մերժեցի. ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է. Նասիմ Թալեբ

Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:

«Ինձ խնդրեցին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու: Ես մերժեցի (նրանք չափազանց բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով էթիկայի իմ սկզբունքները և կարծելով, թե դա ինչ-որ բան կփոխի): Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն
Վարդանյանն այնտեղ բանտարկված է»:

 

Թալեբը նախկինում ևս հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն իր ընկեր Ռուբեն Վարդանյանի և դատապարտել նրա ապօրինի կալանավորումը Ադրբեջանում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31