Բաժիններ՝

«Քաղաքապետարանի ներկայացուցչի» ու նրա մոր գործը դատարանում է

Երևանի  բնակչուհի Նիրվարդ Գրիգորյանի հարևանը՝  Արթուր Տեր-Արսենյանը, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի, «խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս տան հեռախոսահամարին, ներկայացել քաղաքապետարանի աշխատակից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ներկայացնելով, որ  իբր զբաղվում է Ն.Գրիգորյանի տան օժանդակ շինությունների սեփականաշնորհման դիմումով, հայտնել է, որ սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Երևանի քաղաքապետարան և առաջարկել է այդ գումարները փոխանցել իր միջոցով, որի արդյունքում էլ հափշտակել է 5842850 ՀՀ դրամ գումար:

Ալվարդ Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝  գիտակցելով,  որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է` 2011թ օգոստոսի 12-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հանցագործության մասին գրավոր հաղորդում է տվել ու հայտնել, որ 2008թ սկզբներին Նիրվարդ Գրիգորյանը իր որդի Արթուր Տեր-Արսենյանին իբր ամսական 10% տոկոսադրույքով տվել է 5000 ԱՄՆ դոլար գումար:

Արթուր Տեր-Արսենյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախություն, իսկ Ալվարդ Երիցյանին՝ 333-րդ հոդվածի առաջին մասով՝ Սուտ մատնությունը:

Գործը մակագրվել է  Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արթուր  Օհանյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս